﻿=== Payment Gateway for Telcell ===
Contributors: HKDigitalAgency
Donate link: https://hkdigital.am/
Tags: telcell , payment system
Requires at least: 4.8
Tested up to: 6.4.3
Requires PHP: 5.6
Stable tag: 2.0.4
License: GPLv2 or later
License URI: http://www.gnu.org/licenses/gpl-2.0.html
External Service API: https://plugins.hkdigital.am/api/
Service Terms and Privacy Policy: https://plugins.hkdigital.am/terms.html
 


Payment Gateway for Telcell-ը միջազգային WooCommerce հարթակի պլագին է, որը հնարավորություն է ստեղծում Ձեր կայքը հեշտությամբ ինտեգրել Telcell վճարային համակարգին՝ Telcell Wallet հավելվածի միջոցով վճարումներ ընդունելու նպատակով։



== Նկարագրություն ==
 
Պլագինը նախատեսված է ՀՀ տարածքում գործող տնտեսավարող սուբյեկտների համար և հնարավորություն ունի վճարումներ ընդունել միայն ՀՀ դրամով։
Այն պատրաստված է WooCommerce հարթակի տեխնիկական բնութագրին համապատասխան՝ Telcell համակարգի տեխնիկական բնութագրի հիման վրա։

Նախքան պլագինի օգտագործումը անհրաժեշտ է կապ հաստատել «Թել-Սել» ՓԲԸ-ի հետ՝ 060272227 հեռախոսահամարով կամ 10xbusiness@telcell.am էլ․հասցեով, համապատասխան պայմանագիր կնքելու և կարգավորումներ ստանալու համար:

Telcell Wallet հավելվածի (էլեկտրոնային դրամապանակի) միջոցով վճարման գործընթացը լիովին ավտոմատացված է։

Պլագինի աշխատանքային նկարագիր

Պլագինի ինտեգրումից և համապատասխան կարգավորումներից հետո Ձեր կայքում հայտնվում է Telcell Wallet վճարամիջոցի կոճակը։ Երբ օգտատերն ընտրում է այդ վճարամիջոցը, նրա Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակում հայտնվում է վճարման հաշիվը, որը օգտատերը հաստատում է կամ չեղարկում, ինչը արտացոլվում է կայքում՝ վճարման կարգավիճակի ամրագրմամբ։ Ձեր կայքի կառավարման վահանակում, ինչպես նաև «Թել-Սել» ՓԲԸ տրամադրած համակարգում կարող եք դիտել կատարված գործարքների կարգավիճակը, հետևել վճարումների պատմությանը։

Պլագինի օգտագործման տեխնիկական պայմաններ

•	Ունենալ կայք՝ պատրաստված WordPress համակարգով,
•	Կայքում ինտեգրել WooCommerce հարթակը,
•	Կայքը համապատասխանեցնել պլագինի նվազագույն պահանջներին,
•	Կայքում ներքին հղումները տեղադրել ճշգրիտ։
 
Պլագինի հնարավորությունները (տես՝ նկ․ 1)

1. Ձեզ հնարավորություն է տրվում խմբագրել «Անվանում» և «Նկարագրություն» դաշտերը։
2. Պլագինը հաջողությամբ թեստավորվել է, և այն համատեղելի է թարգմանությունների միջազգային հայտնի WPML պլագինի հետ, որը հնարավորություն է ընձեռում այս պլագինն օգտագործել բազմալեզու կայքերի համար։
3. Առկա է կառավարման եռալեզու վահանակ։
4. Պլագինն ունի՝ 
•	թեստի հնարավորություն (մանրամասների համար անհրաժեշտ է կապ հաստատել «Թել-Սել» ՓԲԸ-ի հետ),
•	տեխնիկական լոգավորման հնարավորություն,
•	մեկ հպման տրամաբանությամբ թարմացման հնարավորություն,
•	զամբյուղի պարունակության պահպանման հնարավորություն։

Ուշադրություն

Հարգելի գործընկեր, տեղեկացնում ենք, որ հարթակից օգտվելիս Ձեր կայքի անվանումը (domain), կայքի էլ․ հասցեն և IP հասցեն հասանելի է դառնալու մեր ընկերությանը՝ ընկերության հեղինակային իրավունքների պաշպանության նկատառումներից ելնելով, ինչպես նաև «Թել-Սել» ՓԲԸ-ին։


 
== Ինտեգրում ==
 
Հավելվածի ինտեգրմումը կարելի է կատարել հետևյալ տարբերակներով
 
Տարբերակ 1 (FTP)
 
1. Ներբեռնել `Payment-Gateway-for-Telcell.zip`-ը `/wp-content/plugins/` տարածք
2. Կատարել ակտիվացում WordPress-ի կառավարման վահանակի “Plugins” բաժնում
3. Կատարել համապատասխան կարգավորումները և մուտքագրել ԹԵԼ-ՍԵԼ ՓԲԸ-ի կողմից տրամադրված տեղեկատվությունը



Տարբերակ 2

1․Wordpress կառավարման վահանակում մուտք գործել “Plugins” բաժին։
2․Սեղմել «Ավելացնել նոր հավելված» կոճակը (“Add new plugin”)  և ներբեռնել `Payment-Gateway-for-Telcell.zip` ֆայլը։
3. Կատարել համապատասխան կարգավորումները և մուտքագրել ԹԵԼ-ՍԵԼ ՓԲԸ-ի կողմից տրամադրված տեղեկատվությունը։


 
== Frequently Asked Questions ==

= Որտեղի՞ց կարող եմ ստանալ կարգավորման գաղտնաբառը =
 
Գաղտնաբառերը և այլ կարգավորումները ստանալու, ինչպես նաև համագործակցության պայմաններին ծանոթանալու համար անհրաժեշտ է կապ հաստատել ԹԵԼ-ՍԵԼ ՓԲԸ-ի հետ` 060 27 22 27 հեռախոսահամարով, կամ 10xbusiness@telcell.am էլ․ հասցեի միջոցով։
 
= Ինչպե՞ս համոզվեմ, որ ինձ տրամադրված գաղտնաբառն անվտանգ է =
  
Մեր ընկերությունը չի առնչվում գաղտնաբառերի տրամադրման հետ, այն ապահովում է միայն հարմարավետ և ժամանակակից հավելում։ Գաղտնաբառերի, նրանց տրամադրման, օգտագործման, վճարման վահանակի, սակագների համար խնդրում ենք կապ հաստատել ԹԵԼ-ՍԵԼ ՓԲԸ-ի հետ:

= Ինչպե՞ս կատարեմ նույնականացում =

Նույնականացման համար պետք է կապ հաստատեք HK թվային ընկերություն 033 779-779 հեռախոսահամարով կամ support@hkdigital.am էլ․- հասցեով։
Նույնականացման համար անհրաժեշտ տվյալներն են՝
- Կազմակերպության անվանում
- Կազմակերպության ՀՎՀՀ
- Հեռախոսահամար
- Էլ հասցե
- Կայքի անվանում


 
== Screenshots ==
 
1.Նշված նկարում պատկերված է հավելվածի կարգավորման վահանակը - telcell.jpg
      `/screenshot/telcell.jpg` 
2.	Այս նկարում պատկերված է ավտոմատ կերպով թարմացման ձևը - update.jpg
`/screenshot/update.jpg`
3. Նկարում պատկերված է ընկերության հետ նույնականացման վահանակը - identification.jpg
 
== Changelog ==

= 1.0.0 =
* Հավելվածի թողարկում

= 1.0.1 =
* Wordpress 5․9 տարբերակի արդիականացում


= 1.0.2 =
* Կառավարման վահանակի հարմարավետության բարձրացում

= 1.0.3 =
* Ընկերության տարբերանշանի չափերի արդիականացում

= 1.0.4 =
* Արդիականացման աշխատանքներ

= 1.0.5 =
* Արդիականացման աշխատանքներ

= 1.0.6 =
* Արդիականացման աշխատանքներ

= 1.0.7 =
* Արդիականացման աշխատանքներ

= 1.0.8 =
* Արդիականացման աշխատանքներ

= 1.0.9 =
* Արդիականացման աշխատանքներ , ԹԵԼ-ՍԵԼ ՓԲԸ-ի տարբերանշանի փոփոխություն

= 2.0.0 =
* Արդիականացման աշխատանքներ , ԹԵԼ-ՍԵԼ ՓԲԸ-ի տարբերանշանի փոփոխություն

= 2.0.1 =
* Արդիականացման աշխատանքներ

= 2.0.2 =
* Արդիականացման աշխատանքներ , Wordpress հարթակի նոր ստանդարտներին համապատասխանեցում

= 2.0.3 =
* Արդիականացման աշխատանքներ , Wordpress հարթակի նոր ստանդարտներին համապատասխանեցում

= 2.0.4 =
* Անվտանգության բարձրացմանը ուղված արդիականացման աշխատանքներ , Wordpress հարթակի նոր ստանդարտներին համապատասխանեցում

== Upgrade Notice ==

Հավելվածն ունի ավտոմատ կերպով թարմացման հնարավորություն (տես նկ․2): Հարթակների և հավելվածների պարբերաբար թարմացումներից ելնելով` ընկերությունը փորձում է հնարավորինս շուտ կատարել թարմացման աշխատանքներ` հանուն հավելվածի անխափան աշխատանքի։


== Իրավունքեր ==

Պլագինի պայմաններ և դրույթներին(Service Terms and Privacy Policy) կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով https://plugins.hkdigital.am/terms.html
Պլագինում օգտագործվող API-ներ https://plugins.hkdigital.am/api/ 

Պլագինը և դրա պարունակությունը պաշտպանված է հեղինակային իրավունքով։
Արգելվում է տեղադրված կազմակերպությունների տարբերանշանների և պարունակող կոդավորման տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ կերպ վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե նախքան օգտագործումը ձեռք չի բերվել «ԷՅՋԿԱ ԴԻՋԻՏԱԼ ԷՋԵՆՍԻ» ՍՊԸ թույլտվությունը։

Պլագինն օգտատիրոջը տրամադրվում է վճարովի օգտագործման իրավունքով։ Պլագինի արժեքի մասին տեղեկատվություն կարող եք ստանալ կազմակերպության կայքում՝ hkdigital.am կամ զանգահարել 033779779 հեռախոսահամարով։

«ԷՅՋԿԱ ԴԻՋԻՏԱԼ ԷՋԵՆՍԻ» ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում

•	այլ հավելվածների, պլագինների, հարթակների և կազմակերպությունների մատուցած ծառայությունների համար,
•	WordPress հարթակի, այլ պլագինների կամ երկրորդ կազմակերպության պարբերաբար թարմացումներից առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով պլագինի մասնակի կամ ամբողջական խափանման համար,
•	օգտատիրոջ կայքի անխափանության, անվտանգության համար։




 

