﻿=== Payment Gateway for Fastshift ===
Contributors: HKDigitalAgency
Donate link: https://hkdigital.am/
Tags: fastshift , fast shift
Requires at least: 4.8
Tested up to: 6.4.3
Requires PHP: 5.6
Stable tag: 1.0.1
License: GPLv2 or later
License URI: http://www.gnu.org/licenses/gpl-2.0.html

Payment Gateway for Fast Shift-ը միջազգային WooCommerce հարթակի ծրագրային մոդուլ է (պլագին), որը հնարավորություն է տալիս Ձեր կայքը հեշտությամբ ինտեգրել Fast Shift վճարային համակարգին՝ Fast Shift հավելվածի միջոցով վճարումներ ընդունելու նպատակով։



== Նկարագրություն ==
 
Ծրագրային մոդուլը նախատեսված է ՀՀ տարածքում գործող տնտեսավարող սուբյեկտների համար՝ ՀՀ դրամով վճարումներ ընդունելու նպատակով։ Այն պատրաստված է WooCommerce հարթակի տեխնիկական բնութագրին համապատասխան՝ Fast Shift համակարգի տեխնիկական բնութագրի հիման վրա։

Նախքան ծրագրային մոդուլի օգտագործումը անհրաժեշտ է կապ հաստատել «ՖԱՍԹ ՇԻՖԹ» ՍՊԸ-ի հետ՝ 010510010 հեռախոսահամարով կամ info@fastshift.am էլ․ հասցեով, համապատասխան պայմանագիր կնքելու և կարգավորումներ ստանալու համար:

Fast Shift հավելվածի (էլեկտրոնային դրամապանակի) միջոցով վճարման գործընթացը լիովին ավտոմատացված է։

Ծրագրային մոդուլի աշխատանքային նկարագիր

Ծրագրային մոդուլի ինտեգրումից և համապատասխան կարգավորումներից հետո Ձեր կայքում հայտնվում է Fast Shift վճարամեթոդի կոճակը։ Երբ օգտատերն ընտրում է այդ վճարամեթոդը, նրա Fast Shift էլեկտրոնային դրամապանակում հայտնվում է վճարման հաշիվը, որն օգտատերը հաստատում է կամ չեղարկում, ինչն արտացոլվում է կայքում՝ վճարման կարգավիճակի ամրագրմամբ։ Ձեր կայքի կառավարման վահանակում, ինչպես նաև «ՖԱՍԹ ՇԻՖԹ» ՍՊԸ տրամադրած համակարգում կարող եք դիտել կատարված գործարքների կարգավիճակը, հետևել վճարումների պատմությանը։

Ծրագրային մոդուլի օգտագործման տեխնիկական պայմաններ

• Ունենալ կայք՝ պատրաստված WordPress համակարգով,
• Կայքում ինտեգրել WooCommerce հարթակը,
• Կայքը համապատասխանեցնել ծրագրային մոդուլի նվազագույն պահանջներին,
• Կայքում ներքին հղումները տեղադրել ճշգրիտ։

Ծրագրային մոդուլի հնարավորությունները (տես՝ նկ․ 1)

1.	Դուք հնարավորություն ունեք խմբագրել «Անվանում» և «Նկարագրություն» դաշտերը։
2.	Ծրագրային մոդուլը հաջողությամբ թեստավորվել է, և այն համատեղելի է թարգմանությունների միջազգային հայտնի WPML ծրագրային մոդուլի հետ, որը հնարավորություն է ընձեռում այս ծրագրային մոդուլն օգտագործել բազմալեզու կայքերի համար։
3.	Առկա է կառավարման եռալեզու վահանակ։
4.	Ծրագրային մոդուլն ունի՝
• թեստի հնարավորություն (մանրամասների համար անհրաժեշտ է կապ հաստատել «ՖԱՍԹ ՇԻՖԹ» ՍՊԸ հետ),
• տեխնիկական լոգավորման հնարավորություն,
• մեկ հպման տրամաբանությամբ թարմացման հնարավորություն,
• զամբյուղի պարունակության պահպանման հնարավորություն։

Ուշադրություն
Հարգելի գործընկեր, տեղեկացնում ենք, որ հարթակից օգտվելիս Ձեր կայքի անվանումը (domain), կայքի էլ․ հասցեն և IP հասցեն հասանելի է դառնալու մեր ընկերությանը՝ ընկերության հեղինակային իրավունքների պաշպանության նկատառումներից ելնելով, ինչպես նաև «ՖԱՍԹ ՇԻՖԹ» ՍՊԸ-ին։

 
== Ինտեգրում ==
 
Հավելվածի ինտեգրմումը կարելի է կատարել հետևյալ տարբերակներով
 
Տարբերակ 1 (FTP)
 
1. Ներբեռնել `Payment-Gateway-for-Fastshift.zip`-ը `/wp-content/plugins/` տարածք
2. Կատարել ակտիվացում WordPress-ի կառավարման վահանակի “Plugins” բաժնում
3. Կատարել համապատասխան կարգավորումները և մուտքագրել «ՖԱՍԹ ՇԻՖԹ» ՍՊԸ-ի կողմից տրամադրված տեղեկատվությունը



Տարբերակ 2

1․Wordpress կառավարման վահանակում մուտք գործել “Plugins” բաժին։
2․Սեղմել «Ավելացնել նոր հավելված» կոճակը (“Add new plugin”)  և ներբեռնել `Payment-Gateway-for-Fastshift.zip` ֆայլը։
3. Կատարել համապատասխան կարգավորումները և մուտքագրել «ՖԱՍԹ ՇԻՖԹ» ՍՊԸ-ի կողմից տրամադրված տեղեկատվությունը։


 
== Frequently Asked Questions ==

= Որտեղի՞ց կարող եմ ստանալ կարգավորման գաղտնաբառը =
 
Գաղտնաբառերը և այլ կարգավորումներ ստանալու, ինչպես նաև համագործակցության պայմաններին ծանոթանալու համար անհրաժեշտ է կապ հաստատել «ՖԱՍԹ ՇԻՖԹ» ՍՊԸ հետ` 010 510-010 հեռախոսահամարով կամ info@fastshift.am էլ․ հասցեով։
 
= Ինչպե՞ս համոզվեմ, որ ինձ տրամադրված գաղտնաբառն անվտանգ է =
  
Մեր ընկերությունը չի առնչվում գաղտնաբառերի տրամադրմանը, միայն ապահովում է հարմարավետ և ժամանակակից ծրագրային մոդուլ։ Գաղտնաբառերի, նրանց տրամադրման, օգտագործման, վճարման վահանակի, սակագների համար խնդրում ենք կապ հաստատել «ՖԱՍԹ ՇԻՖԹ» ՍՊԸ հետ:

= Ինչպե՞ս կատարեմ նույնականացում =

Նույնականացման համար պետք է կապ հաստատեք HK թվային ընկերություն 033 779-779 հեռախոսահամարով կամ support@hkdigital.am էլ․- հասցեով։
Նույնականացման համար անհրաժեշտ տվյալներն են՝
- Կազմակերպության անվանում
- Կազմակերպության ՀՎՀՀ
- Հեռախոսահամար
- Էլ հասցե
- Կայքի անվանում


 
== Screenshots ==
 
1.	Նշված նկարում պատկերված է հավելվածի կարգավորման վահանակը 
      `/screenshot/fastshift.jpg` 
2.	Այս նկարում պատկերված է նույնականացման համար նախատեսված էջը
`/screenshot/Identification.jpg`
 
== Changelog ==

= 1.0.0 =
* Հավելվածի թողարկում


== Upgrade Notice ==

Հավելվածն ունի ավտոմատ կերպով թարմացման հնարավորություն (տես նկ․2): Հարթակների և հավելվածների պարբերաբար թարմացումներից ելնելով` ընկերությունը փորձում է հնարավորինս շուտ կատարել թարմացման աշխատանքներ` հանուն հավելվածի անխափան աշխատանքի։


== Իրավունքեր ==

Պլագինի պայմաններ և դրույթներին(Service Terms and Privacy Policy) կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով https://plugins.hkdigital.am/terms.html
Պլագինում օգտագործվող API-ներ https://plugins.hkdigital.am/api/ 

Պլագինը և դրա պարունակությունը պաշտպանված է հեղինակային իրավունքով։
Արգելվում է տեղադրված կազմակերպությունների տարբերանշանների և պարունակող կոդավորման տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ կերպ վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե նախքան օգտագործումը ձեռք չի բերվել «ԷՅՋԿԱ ԴԻՋԻՏԱԼ ԷՋԵՆՍԻ» ՍՊԸ թույլտվությունը։

Պլագինն օգտատիրոջը տրամադրվում է վճարովի օգտագործման իրավունքով։ Պլագինի արժեքի մասին տեղեկատվություն կարող եք ստանալ կազմակերպության կայքում՝ hkdigital.am կամ զանգահարել 033779779 հեռախոսահամարով։

«ԷՅՋԿԱ ԴԻՋԻՏԱԼ ԷՋԵՆՍԻ» ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում

•	այլ հավելվածների, պլագինների, հարթակների և կազմակերպությունների մատուցած ծառայությունների համար,
•	WordPress հարթակի, այլ պլագինների կամ երկրորդ կազմակերպության պարբերաբար թարմացումներից առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով պլագինի մասնակի կամ ամբողջական խափանման համար,
•	օգտատիրոջ կայքի անխափանության, անվտանգության համար։




 

