﻿=== Payment Gateway for EVOCABANK ===
Contributors: HKDigitalAgency
Donate link: https://hkdigital.am/
Tags: evocabank , evoca , payment system
Requires at least: 4.8
Tested up to: 6.5.5
Requires PHP: 5.6
Stable tag: 1.0.8
License: GPLv2 or later
License URI: http://www.gnu.org/licenses/gpl-2.0.html

Payment Gateway for EVOCABANK – միջազգային Woocomerce հավելվածի հավելում է, որը ստեղծում է հնարավորություն` հեշտությամբ ինտեգրել կայքին "Էվոկաբանկ" ՓԲԸ-ի վճարային համակարգը։



== Նկարագրություն ==


Հավելվածը նախատեսված է ՀՀ տարծքում գործող տնտեսվարող սուբյեկտների համար։

Հավելվածը պատրաստված է Woocomerce  հարթակի տեխնիկական բնութագրի համապատասխան, ինչպես նաև "Էվոկաբանկ" ՓԲԸ-ի կողմից տրամադրված համակարգի տեխնիկական բնութագրի հիման վրա։

Հավելվածն օգտագործելուց առաջ անհրաժեշտ է կատարել նույնականացում, այնուհետև կապ հաստատել "Էվոկաբանկ" ՓԲԸ-ի հետ համապատասխան պայմանագիր կնքելու և կարգավորումներ ստանալու համար:

Հեռախոսահամար` 044 60 55 52 
Էլ-հասցե՝ atm@evocabank.am

Հավելման միջոցով վճարման գործընթացը լիովին ավտոմատացված է։
Հավելվածն ունի հնարավորություն` ընդունել վճարումներ ՀՀ դրամով, ռուսական ռուբլիով, ամերիկայն դոլարով և եվրոյով։

Նույնականացում

Հավելումը օգտագործելուց առաջ հարկավոր է անցնել նույնականացում(տես․ նկ․1): Նույնականացում անցնելու համար հարկավոր է այցելել մեր ընկերության կայք (hkdigital.am) կամ զանգահարել 033 779 -779 հեռախոսահամարով։

Նշում՝ նույնականացման ծառայությունը վճարովի է։


Աշխատանքային նկարագիր

Հավելվածի ինտեգրումից և համապատասխան կարգավորումներից հետո կայքում հայտնվում է "Էվոկաբանկ" ՓԲԸ-ի վճարային համակարգի վճարման հնարավորության կոճակը։ Հաճախորդն ընտրում է վճարման միջոցը, այնուհետև կայքը նրան ուղղորդում է "Էվոկաբանկ" ՓԲԸ-ի վճարային համակարգի վճարների ընդունման համար նախատեսված դաշտ` վճարում կատարելուց կամ ձախողումից հետո ետ վերադարձնելով հաճախորդին օգտատիրոջ կայք և նրան իրազեկելով վճարման կարգավիճակի մասին։ Օգտատերն իր կայքի կառավարման վահանակում, ինչպես նաև "Էվոկաբանկ" ՓԲԸ-ի վճարային համակարգի կողմից տրամադրված համակարգում, կարող է դիտել կատարված գործարքների կարգավիճակը և ծանոթանալ պատմությանը։

Հավելվածի օգտագործման տեխնիկական պայմաններ՝
-	Օգտատերը պետք է ունենա կայք՝ պատրաստված WordPress-ով
-	Կայքում պետք է ինտեգրված լինի Woocomerce հարթակը
-	Կայքը պետք է համապատասխանի հավելվաածի մինիմալ պահանջներին
-	Կայքում առկա ներքին հղումները պետք է տեղադրված լինեն ճշգրիտ

Հավելվածի հնարավորությունները (տես․ նկ․2)
1.	Օգտատիրոջը տրվում է հնարվորություն խմբագրել «անվանում» և «նկարագրություն» դաշտերը
2.	Հավելվածն անցել է թեստավորում և համատեղելի է միջազգային հայտնի WPML թարգմանությունների հավելվածի հետ, որը ստեղծում է հնարավորություն` օգտագործել այս հավելումը բազմալեզու կայքերի դեպքում
3.	Կարգավորման վահանակը ընձեռում է հնարավորություն ընտրել Վճարման էջի լեզուն (հայերեն, ռուսերեն կամ անգլերեն)
4.	Հավելումն ունի թեստային հնարավորություն (մանրամասների համար անհրաժեշտ է կապ հաստատել "Էվոկաբանկ" ՓԲԸ-ի հետ)
5.	Տեխնիկական լոգավորման հնարավորություն
6.	Ավտոմատ կերպով թարմացման հնարավորություն*



== Installation/ Ինտեգրում ==


Հավելվածի ինտեգրմումը կարելի է կատարել հետևյալ տարբերակներով

Տարբերակ 1 (FTP)

1. Ներբեռնել `Payment-Gateway-for-evocabank.zip`-ը `/wp-content/plugins/` տարածք
2. Կատարել ակտիվացում WordPress-ի կառավարման վահանակի «Plugins» բաժնում
3. Կատարել համապատասխան կարգավորումները և մուտքագրել "Էվոկաբանկ" ՓԲԸ-ի կողմից տրամադրված տեղեկատվությունը



Տարբերակ 2

1․Wordpress կառավարման վահանակում մուտք գործել “Plugins” բաժին։
2․Սեղմել «Ավելացնել նոր հավելված» կոճակը (“Add new plugin”)  և ներբեռնել `Payment-Gateway-for-evocabank.zip` ֆայլը։
3. Կատարել համապատասխան կարգավորումները և մուտքագրել "Էվոկաբանկ" ՓԲԸ-ի կողմից տրամադրված տեղեկատվությունը։



== Frequently Asked Questions ==
= 

= Որտեղի՞ց կարող եմ ստանալ կարգավորման գաղտնաբառը =

Գաղտնաբառերը և այլ կարգավորումները ստանալու, ինչպես նաև համագործակցության պայմաններին ծանոթանալու համար անհրաժեշտ է կապ հաստատել "Էվոկաբանկ" ՓԲԸ-ի հետ` 044 60 55 52 հեռախոսահամարով, կամ atm@evocabank.am էլ․ հասցեի միջոցով։

= Ինչպե՞ս համոզվեմ, որ ինձ տրամադրված գաղտնաբառն անվտանգ է =

Մեր ընկերությունը չի առնչվում գաղտնաբառերի տրամադրման հետ, այն ապահովում է միայն հարմարավետ և ժամանակակից հավելում։ Գաղտնաբառերի, նրանց տրամադրման, օգտագործման, վճարման վահանակի, սակագների համար խնդրում ենք կապ հաստատել "Էվոկաբանկ" ՓԲԸ-ի հետ:

= Ինչպե՞ս կատարեմ նույնականացում =

Նույնականացումը կատարվելու համար պետք է այցելել մեր կազմակերպության կայք, ձեռք բերել նույնականացման գաղտնաբառը և մուտքագրել այն Ձեր կառավարման վահանակի համապատասխան բաժնում։



== Screenshots ==

1.	Նշված նկարում պատկերված է հավելվածի նույնականացման վահանակը
      `/screenshot/identification.jpg`
2.	Նշված նկարում պատկերված է հավելվածի կարգավորման վահանակը
      `/screenshot/evocabank.jpg`
3.	Այս նկարում պատկերված է ավտոմատ կերպով թարմացման ձևը
`/screenshot/update.jpg`

== Changelog ==

= 1.0.0 =
* Հավելվածի թողարկում

= 1.0.1 =
* readme նկարագրության թարմացում 
* Պատկերասրահի ավելացում
* Wordpress 5․4․2 տարբերակի թեստավորում

= 1.0.2 =
* Binding հնարավորության ավելացում
* Կառավարման վահանակի արդիականացում
* Wordpress 5․7․1 տարբերակի թեստավորում

= 1.0.3 =
* Refund հնարավորության ավելացում
* Կառավարման վահանակի արդիականացում
* Վճարում հաստատումով գործառույթի ավելացում
* woocommerce subscriptions հավելման ինտեգրման գործառույթի ավելացում

= 1.0.4 =
* Վճարման ընթացքի հաղորդագրությունների ինտեգրում
* Կառավարման վահանակի արդիականացում
* IPay 3DS2 անցման արդիականցում

= 1.0.5 =
* Անվտանգության բարձրացում


= 1.0.6 =
* Թարմացում և լուծումների արդիականացում

= 1.0.7 =
* Թարմացում և լուծումների արդիականացում

= 1.0.8 =
* Թարմացում և լուծումների արդիականացում




== Upgrade Notice ==


Հավելումն ունի ավտոմատ կերպով թարմացման հնարավորություն (տես նկ․3): Հարթակների և հավելվածների պարբերաբար թարմացումներից ելնելով` ընկերությունը փորձում է հնարավորինս շուտ կատարել թարմացման աշխատանքներ` հանուն հավելվածի անխափան աշխատանքի։
Հավելման թարմացման ծառայության պայմաններին կարող եք ծանոթանալ կազմակերպության կայքում։


== Իրավունքեր ==

Հավելվածը և նրանում առկա պարունակությունը պաշտպանված է հեղինակային իրավունքով։

Ուշադրություն 

Հարգելի հաճախորդ տեղեկացնում ենք Ձեզ որ հավելման տեղադրման ժամանակ Ձեր կայքի անվանումը (domain), կայքի էլ-հասցեն  և IP հասցեն հասանելի է դառնալու մեր ընկերությանը՝ մեր ընկերության հեղինակային իրավունքների պաշպանության նկատառումներից ելնելով։


Արգելվում է տեղադրված կազմակերպությունների տարբերանշանների և պարունակող կոդավորման տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել 
ԷՅՋԿԱ ԴԻՋԻՏԱԼ ԷՋԵՆՍԻ ՍՊԸ-ի  թույլտվությունը:
Հավելվածն օգտատիրոջը տրամադրվում է վճարովի օգտագործման իրավունքով։ Հավելման արժեքի մասին տեղեկատվություն կարող եք ստանալալ մեր կազմակերպության կայքում (hkdigital.am) կամ զանգահարել 033 779-779 հեռախոսահամարով։
 

ԷՅՋԿԱ ԴԻՋԻՏԱԼ ԷՋԵՆՍԻ ՍՊԸ-ը  պատասխանատվություն չի կրում
-	այլ հավելվածների,հավելումների, հարթակների և կազմակերպությունների կողմից մատուցված ծառայությունների համար
-	Wordpress հարթակի, այլ հավելվածների կամ երկրորդ կազմակերպության կողմից պարբերաբար թարմացումներից առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով հավելվածի մասնակի կամ ամբողջական խափանման համար, 
-	oգտատիրոջ կայքի անխափանության, անվտանգության համար։




 

