﻿=== Payment Gateway for AMERIABANK ===
Contributors: HKDigitalAgency
Donate link: https://hkdigital.am/
Tags: Ameriabank ,ameria , payment system
Requires at least: 4.8
Tested up to: 6.5.5
Requires PHP: 5.6
Stable tag: 1.2.3
License: GPLv2 or later
License URI: http://www.gnu.org/licenses/gpl-2.0.html

Ողջույն։ Մենք ներկայացնում ենք Payment Gateway for AMERIABANK-ը, որը միջազգային Woocomerce հավելվածի հավելումն է։ Վերջինիս օգնությամբ Դուք կարող եք հեշտությամբ կայքին ինտեգրել Ամերիաբանկի վճարային համակարգը։



== Նկարագրություն ==


Հավելվածը նախատեսված է ՀՀ տարծքում գործող տնտեսվարող սուբյեկտների համար։

Հավելվածը պատրաստված է Woocomerce  հարթակի տեխնիկական բնութագրի համապատասխան, ինչպես նաև Ամերիաբանկ ՓԲԸ-ի կողմից տրամադրված համակարգի տեխնիկական բնութագրի հիման վրա։

Հավելվածն օգտագործելուց առաջ անհրաժեշտ է կատարել նույնականացում, այնուհետև կապ հաստատել Ամերիաբանկ ՓԲԸ-ի հետ համապատասխան պայմանագիր կնքելու և կարգավորումներ ստանալու համար:

Հեռախոսահամար` 010 56 11 11 (դիմել քարտային և վճարային ենթակառուցվածքի բաժին)
Էլ-հասցե՝ vpos.support@ameriabank.am

Հավելման միջոցով վճարման գործընթացը լիովին ավտոմատացված է։
Հավելվածն ունի հնարավորություն` ընդունել վճարումներ ՀՀ դրամով, ռուսական ռուբլիով, ամերիկայն դոլարով և եվրոյով։

Նույնականացում

Հավելումը օգտագործելուց առաջ հարկավոր է անցնել նույնականացում(տես․ նկ․1): Նույնականացում անցնելու համար հարկավոր է այցելել մեր ընկերության կայք (hkdigital.am) կամ զանգահարել 033 779 -779 հեռախոսահամարով։

Նշում՝ նույնականացման ծառայությունը վճարովի է։


Աշխատանքային նկարագիր

Հավելվածի ինտեգրումից և համապատասխան կարգավորումներից հետո կայքում հայտնվում է Ամերիաբանկ ՓԲԸ-ի վճարային համակարգի վճարման հնարավորության կոճակը։ Հաճախորդն ընտրում է վճարման միջոցը, այնուհետև կայքը նրան ուղղորդում է Ամերիաբանկ ՓԲԸ-ի վճարային համակարգի վճարների ընդունման համար նախատեսված դաշտ` վճարում կատարելուց կամ ձախողումից հետո ետ վերադարձնելով հաճախորդին օգտատիրոջ կայք և նրան իրազեկելով վճարման կարգավիճակի մասին։ Օգտատերն իր կայքի կառավարման վահանակում, ինչպես նաև Ամերիաբանկ ՓԲԸ-ի վճարային համակարգի կողմից տրամադրված համակարգում, կարող է դիտել կատարված գործարքների կարգավիճակը և ծանոթանալ պատմությանը։

Հավելվածի օգտագործման տեխնիկական պայմաններ՝
-	Օգտատերը պետք է ունենա կայք՝ պատրաստված WordPress-ով
-	Կայքում պետք է ինտեգրված լինի Woocomerce հարթակը
-	Կայքը պետք է համապատասխանի հավելվաածի մինիմալ պահանջներին
-	Կայքում առկա ներքին հղումները պետք է տեղադրված լինեն ճշգրիտ

Հավելվածի հնարավորությունները (տես․ նկ․2)
1.	Օգտատիրոջը տրվում է հնարվորություն խմբագրել «անվանում» և «նկարագրություն» դաշտերը
2.	Հավելվածն անցել է թեստավորում և համատեղելի է միջազգային հայտնի WPML թարգմանությունների հավելվածի հետ, որը ստեղծում է հնարավորություն` օգտագործել այս հավելումը բազմալեզու կայքերի դեպքում
3.	Կարգավորման վահանակը ընձեռում է հնարավորություն ընտրել Վճարման էջի լեզուն (հայերեն, ռուսերեն կամ անգլերեն)
4.	Հավելումն ունի թեստային հնարավորություն (մանրամասների համար անհրաժեշտ է կապ հաստատել Ամերիաբանկ ՓԲԸ-ի հետ)
5.	Տեխնիկական լոգավորման հնարավորություն
6.	Ավտոմատ կերպով թարմացման հնարավորություն*
7.	Բազմարժույթ վճարման ընդունման հնարավորության տեխնիկական ապահովում
8.	Քարտի կցագրման հնարավորություն




== Installation/ Ինտեգրում ==


Հավելվածի ինտեգրմումը կարելի է կատարել հետևյալ տարբերակներով

Տարբերակ 1 (FTP)

1. Ներբեռնել `Payment-Gateway-for-Ameriabank.zip`-ը `/wp-content/plugins/` տարածք
2. Կատարել ակտիվացում WordPress-ի կառավարման վահանակի «Plugins» բաժնում
3. Կատարել համապատասխան կարգավորումները և մուտքագրել Ամերիաբանկ ՓԲԸ-ի կողմից տրամադրված տեղեկատվությունը



Տարբերակ 2

1․Wordpress կառավարման վահանակում մուտք գործել “Plugins” բաժին։
2․Սեղմել «Ավելացնել նոր հավելված» կոճակը (“Add new plugin”)  և ներբեռնել `Payment-Gateway-for-Ameriabank.zip` ֆայլը։
3. Կատարել համապատասխան կարգավորումները և մուտքագրել Ամերիաբանկ ՓԲԸ-ի կողմից տրամադրված տեղեկատվությունը։



Ուշադրություն 

Հարգելի հաճախորդ տեղեկացնում ենք Ձեզ որ հավելման տեղադրման ժամանակ Ձեր կայքի անվանումը (domain), կայքի էլ-հասցեն  և IP հասցեն հասանելի է դառնալու մեր ընկերությանը՝ մեր ընկերության հեղինակային իրավունքների պաշպանության նկատառումներից ելնելով։

== Frequently Asked Questions ==
= 

= Որտեղի՞ց կարող եմ ստանալ կարգավորման գաղտնաբառը =

Գաղտնաբառերը և այլ կարգավորումները ստանալու, ինչպես նաև համագործակցության պայմաններին ծանոթանալու համար անհրաժեշտ է կապ հաստատել Ամերիաբանկ ՓԲԸ-ի հետ` 010 56 11 11 հեռախոսահամարով, կամ vpos.support@ameriabank.am էլ․ հասցեի միջոցով։

= Ինչպե՞ս համոզվեմ, որ ինձ տրամադրված գաղտնաբառն անվտանգ է =

Մեր ընկերությունը չի առնչվում գաղտնաբառերի տրամադրման հետ, այն ապահովում է միայն հարմարավետ և ժամանակակից հավելում։ Գաղտնաբառերի, նրանց տրամադրման, օգտագործման, վճարման վահանակի, սակագների համար խնդրում ենք կապ հաստատել Ամերիաբանկ ՓԲԸ-ի հետ:

= Ինչպե՞ս կատարեմ նույնականացում =

Նույնականացումը կատարվելու համար պետք է այցելել մեր կազմակերպության կայք, ձեռք բերել նույնականացման գաղտնաբառը և մուտքագրել այն Ձեր կառավարման վահանակի համապատասխան բաժնում։


= Կայքը Դոլարով վճար չի ընդունում  =

Հարգելի օգտատեր, բազմարժույթ վճարներ ընդունելու համար պետք է կապ հաստատել Բանկի հետ, ստանալ թույլատվություն, այնուհետև միացնելով "Բազմարժույթ" գործոնը ընդունել վճարումներ այլ տարադրամներով։

== Screenshots ==

1.	Նշված նկարում պատկերված է հավելվածի նույնականացման վահանակը
      `/screenshot/identification.jpg`
2.	Նշված նկարում պատկերված է հավելվածի կարգավորման վահանակը
      `/screenshot/ameriabank.jpg`
3.	Այս նկարում պատկերված է ավտոմատ կերպով թարմացման ձևը
`/screenshot/update.jpg`

== Changelog ==

= 1.0.0 =
* Հավելման թողարկում

= 1.0.1 =
* Հավելման նկարագրության արդիականցում

= 1.0.2 =
* Հավելման համատեղության ստուգում Wordpress 5.6 տարբերակի հետ և դիզայներական արդիկանացում

= 1.0.6 =
* Հավելման համատեղության ստուգում Wordpress 5.7.1 տարբերակի հետ և դիզայներական արդիկանացում
* Քարտի կցագրման հնարավորության ավելացում 
* Կառավարման վահանակի հարմարավետության արդիականացում

= 1.0.7 =
* Կառավարման վահանակի հարմարավետության արդիականացում

= 1.0.8 =
* Քարտի կցագրման հնարավորության տարբերանշանների ավելացում

= 1.0.9 =
* Գումարի վերադարձի գործողության ավելացում

= 1.1.0 =
* Կառավարման վահանակը հասանելի է նաև ռուսերեն և անգլերեն
* Ավելացվել է Շվեդական կրոն և Բրիտանական ֆունտ տարադրամների վճարման ընդունման հնարավորություն
* Մշակվել է պարբերական ավտոմատ վճարումների համակարգ Woocomerce subscribe հավելման համար

= 1.1.1 =
* Թեստային համակարգի արդիականացում

= 1.1.2 =
* Թեստային համակարգի արդիականացում
* Վճարման հաստատման գործառույթի ավելացում

= 1.1.3 =
* Վճարման հաստատման գործառույթի արդիականացում

= 1.1.4 =
* Woocomerce հին տարբերակների համար աշխատունակության արդիականացում

= 1.1.5 =
* Woocomerce Subscription ինտեգրման աշխատունակության արդիականացում

= 1.1.6 =
* Woocomerce համատեղելիության արդիականացում

= 1.1.7 =
* Woocomerce համատեղելիության արդիականացում

= 1.1.8 =
* Հավելման արդիականացում

= 1.1.9 =
* Կառուցվածքի արդիականացում և թեստավորում

= 1.2.0 =
* Կառուցվածքի արդիականացում և թեստավորում, կրկնակի գնման գործառույթի ավելացում

= 1.2.1 =
* Կառուցվածքի արդիականացում և թեստավորում

= 1.2.2 =
* Կառուցվածքի արդիականացում և թեստավորում

= 1.2.3 =
* Wordpress հարթակի նոր պահանջներին համապատասխան արդիականացում և թեստավորում





== Upgrade Notice ==


Հավելումն ունի ավտոմատ կերպով թարմացման հնարավորություն (տես նկ․3): Հարթակների և հավելվածների պարբերաբար թարմացումներից ելնելով` ընկերությունը փորձում է հնարավորինս շուտ կատարել թարմացման աշխատանքներ` հանուն հավելվածի անխափան աշխատանքի։
Հավելման թարմացման ծառայության պայմաններին կարող եք ծանոթանալ կազմակերպության կայքում։


Ուշադրություն 

Հարգելի հաճախորդ տեղեկացնում ենք Ձեզ որ հավելման տեղադրման ժամանակ Ձեր կայքի անվանումը (domain), կայքի էլ-հասցեն  և IP հասցեն հասանելի է դառնալու մեր ընկերությանը՝ մեր ընկերության հեղինակային իրավունքների պաշպանության նկատառումներից ելնելով։


== Իրավունքեր ==

Հավելվածը և նրանում առկա պարունակությունը պաշտպանված է հեղինակային իրավունքով։

Արգելվում է տեղադրված կազմակերպությունների տարբերանշանների և պարունակող կոդավորման տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել 
ԷՅՋԿԱ ԴԻՋԻՏԱԼ ԷՋԵՆՍԻ ՍՊԸ-ի  թույլտվությունը:
Հավելվածն օգտատիրոջը տրամադրվում է վճարովի օգտագործման իրավունքով։ Հավելման արժեքի մասին տեղեկատվություն կարող եք ստանալալ մեր կազմակերպության կայքում (hkdigital.am) կամ զանգահարել 033 779-779 հեռախոսահամարով։
 

ԷՅՋԿԱ ԴԻՋԻՏԱԼ ԷՋԵՆՍԻ ՍՊԸ-ը  պատասխանատվություն չի կրում
-	այլ հավելվածների,հավելումների, հարթակների և կազմակերպությունների կողմից մատուցված ծառայությունների համար
-	Wordpress հարթակի, այլ հավելվածների կամ երկրորդ կազմակերպության կողմից պարբերաբար թարմացումներից առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով հավելվածի մասնակի կամ ամբողջական խափանման համար, 
-	oգտատիրոջ կայքի անխափանության, անվտանգության համար։





 

